Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Վարդապետի հոբելյանը կնշի բազմաբովանդակ ծրագրով

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Վարդապետի հոբելյանը կնշի բազմաբովանդակ 
ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կիրականացնի գիտաժողով-փառատոն, կկազմակերպի մի շարք ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր, նոր ժողովածուների հրատարակություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

«Կոմիտասի 150-ամյակի առթիվ թանգարան-ինստիտուտի ծրագիրը հստակեցված էր դեռ 2018 թվականի վերջին: Միջոցառումներ ենք ունենալու բոլոր ուղղություններով`համերգներ, ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր և այլն: Յուրաքանչյուր ծրագրի մասին թանգարանը կիրազեկի հանրության լայն շրջանակին»,-նշեց Կոստանդյանը:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտ.խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը շեշտեց, որ Կոմիտաս ամենամյա գիտաժողով-փառատոնն այս տարի կկայանա սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը: «Հոկտեմբերի ութից նախատեսված է  գիտաժողովը շարունակել Բեռլինի  Հումբոլտ ապա Հալեի «Մարտին Լյութեր» համալսարանում: Համագործակցելու ենք Բեռլինի պետական գրադարանի հետ, որտեղ հայ երաժշտությանը և կոմիտասյան իրողություններին առնչվող նյութեր կան: Կմասնակցեն գիտնականներ տարբեր երկրներից»,-ասաց Նավոյանը:

Կոմիտասագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտ.խորհրդի անդամ Լուսինե Սահակյանն անդրադարձավ Հայաստանում անցկացվելիք մոտալուտ դասախոսություններին և հայտնեց, որ Կոմիտասին նոր լույսի ներքո կներկայացնեն ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամում և ապրիլի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայանալիք դասախոսությունների ընթացքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am