Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խափանում Է տեղի ունեցել YouTube-ի աշխատանքում

Խափանում Է տեղի ունեցել YouTube-ի աշխատանքում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube տեսահոսթինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են ապրիլի 10-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետեւում Է ժողովրդականություն վայլելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես 10:30-ին: Ամենից առաջ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսանյութերի հաղորդման հետ կապված խնդիրներից (64 տոկոս), 22 տոկոսը գանգատվում Է կայքի անկանոն աշխատանքից, եւս 13 տոկոսը չեն կարողանում մտնել իրենց օգտահաշիվներ: Ծառայության աշխատանքում խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում եւ Ռումինիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am