Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հովհաննիսյանը և Մովսեսյանը Իսլանդիայի մրցաշարի առաջատարներն են  

Հովհաննիսյանը և Մովսեսյանը Իսլանդիայի մրցաշարի առաջատարներն են

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները շարունակում են հաղթարշավը Իսլանդիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռեյկյավիկի մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակներ տարան, Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:

Այժմ 3 հնարավորից 3-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

«Ռեյկյավիկ «Gamma» միջազգային բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական սիստեմով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: Այն կեզրափակվի ապրիլի 16-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]