Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

ԵԱՏՄ-ի երկրները դեռեւս պատրաստ չեն ՉԺՀ-ի հետ առեւտրական սահմանափակումների լիակատար չեղարկմանը. Նիկիշինա

ԵԱՏՄ-ի երկրները դեռեւս պատրաստ չեն ՉԺՀ-ի հետ առեւտրական սահմանափակումների լիակատար չեղարկմանը. Նիկիշինա


ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրները դեռեւս պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:
«Ներկա փուլում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների բիզնեսը դեռեւս պատրաստ չԷ պաշտպանել Չինաստանի հետ շուկաների լիաֆորմատ բացումը, ինչպես դա պահանջում են ԱԱԳ-ի ստեղծման կանոնները»,-ասել Է Նիկիշինան: Նրա խոքսով, նախքան նման բանակցություններ սկսելը, պետք Է վերլուծել այդ քայլի հնարավոր հետեւանքները:
«ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսությունը բնավ միատարր չԷ, ուստի պահանջվում Է գնահատել օգուտներն ու ռիսկերը անդամ պետություններից յուրաքանչյուրի համար, ընդ որում՝ սեկտորների ու ճյուղերի կտրվածքով, իսկ մի շարք դեպքերում՝ կոնկրետ ապրանքների կտրվածքով»,-պարզաբանել Է նա:
Նիկիշինան հիշեցրել Է, որ անցյալ տարվա մայիսին ԵԱՏՄ-ն եւ Չինաստանը համաձայնագիր են ստորագրել առեւտրատնտեսական համագործակցության մասին: «Չինաստանն արդեն վավերացրել Է այդ համաձայնագիրը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ ԵԱՏՄ-ի անդամ պետություններն ավարտում են անհրաժեշտ ընթացակարգերը: Այդ կապակցությամբ ենթադրում ենք, որ ամենամոտ ժամանակներս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի»«-հայտարարել Է նա:
Այդ համաձայնագիրը չի նախատեսում մաքսատուրքերի նվազեցում կամ ծառայությունների ու պետական գնումների շուկաների բացում: Բայց այն թույլ Է տալիս Էականորեն նվազեցնել առեւտրում առկա խոչընդոտները, քանի որ դրանց մեծ մասը, Նիկիշինայի խոսքով, դրսեւորվում Է ոչ թե մաքսատուրքերում, այլ հավաստագրման, տեխնիկական կարգավորման ոլորտում եւ վարչական այլ ընթացակարգերում:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]