1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի պաշտպանության ոլորտին. Չեխիայի պաշտպանության նախարար

Չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի 
պաշտպանության ոլորտին. Չեխիայի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 9  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Հարավային Կովկասի տարածքում Չեխիայի կարևոր  գործընկերն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ այս մասին հայտարարեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը, ով համատեղ օրակարգի կարևոր կետերից մեկը համարում է երկկողմ ռազմական համագործակցության շրջանակների մշակումը:

Նա նշեց, որ  վաղը հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: «Շնորհակալ եմ կառուցողական մթնոլորտում անցկացված հանդիպման համար: Չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի պաշտպանության ոլորտին: Մենք միտված ենք խորացնելու
երկու երկրների միջև զինված ուժերի ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասաց նա:

Չեխիայի ՊՆ նախարարն ընդգծեց, որ երկու երկրների միջև համագործակցության ընթացքում ՀՀ ԶՈՒ ռազմական բժիշկներին առաջարկվում է վերապատրաստում անցնել Չեխիայում, նաև  համագործակցությունը շարունակել ռազմակրթական ոլորտում:

Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարները հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Չեխիայի Հանրապետությունը աջակցում է  հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-նշեց Լյուբոմիր Մետնարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]