Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ում Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրների առնչությամբ միջոցառում է կազմակերպվել

ԵԽԽՎ-ում Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրների առնչությամբ միջոցառում է 
կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում կողմնակի միջոցառում է կազմակերպվել` Ադրբեջանում քաղբանտարկյակների խնդրի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը:

«Ներկա են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսովան, Ռասուլ Ջաֆարովը, սկայպով միացել է նաև Իլգար Մամեդովը։ Բոլոր իրավապաշտպանները կոչ են անում պատգամավորներին չխաբվել Ալիևի ռեֆորմների իմիտացիային և ուշադրության կենտրոնում պահել մարդու իրավունքների խախտման դեպքերն Ադրբեջանում։ Դահլիճը բազմամարդ է»,- գրել է Հայրապետյանը:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է ապրիլի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]