Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փաշինյանը պարզաբանել է, թե որ ֆեյքերի հեղինակներն են ենթարկվելու պատասխանատվության

Փաշինյանը պարզաբանել է, թե որ ֆեյքերի հեղինակներն են ենթարկվելու 
պատասխանատվության

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է ֆեյքերի հետ կապված իր հայտարարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում Վարչապետը նշեց, որ պատասխանատվության են ենթարկվելու այն ֆեյքերը, որոնք ազգամիջյան ատելության ու բռնության քարոզ են անում:

«Մեր հանրահավաքի օրը «Դուխով» վերնագրով, մեր սիմվոլներով էջը ասում է` դանակները վերցրեք, հանրապետականներին սպանեք: Հիմա, եթե այդ օրը մեկ հանրապետականի որևէ մեկը դանակով քերծեր, մենք կարո՞ղ էինք որևէ մեկին ապացուցել, որ դա մենք չէինք կազմակերպել: Թողնեինք անարձագա՞նք: Մեկ, երկու, երրորդ անգամ կարող էր այդ բանը տեղի ունենալ»,- ասաց վարչապետը:

Կառավարության ապրիլի 4-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ինչն ազգային անվտանգության խնդիր է: Նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարական էր տվել. «Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը: Սա կարմիր գիծ է, որը մենք չենք կարող անցնել»։

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել և ձերբակալել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյք-էջի տակ թաքնված անձին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]