Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

ՀՀ-ում եղանակային վատ պայմանների հետևանքով գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք. 911-ն ամփոփում է շաբաթը

ՀՀ-ում եղանակային վատ պայմանների հետևանքով գրանցվել է տրանսպորտային 
միջոցների արգելափակման 14 դեպք. 911-ն ամփոփում է շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 295 դեպք, որից 137-ը՝ արտակարգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 116 կենցաղային կանչ, 47 հրդեհ, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 14 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 23 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 15 դեպք, որի հետևանքով զոհվել է 3, տուժել՝ 33 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]