Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Իսլանդիայում
10:20, 9 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները հաջող են մեկնարկել Ռեյկյավիկի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի երեք ներկայացուցիչները` Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը հաղթանակներ են տոնել:
«Ռեյկյավիկ «Gamma» միջազգային բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական սիստեմով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: Այն կեզրափակվի ապրիլի 16-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում