Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում որևէ ընկերություն չի կարող գյուղացու կամ քաղաքացու հետ շանտաժով խոսել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում որևէ ընկերություն չի կարող գյուղացու կամ քաղաքացու հետ շանտաժով 
խոսել. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե որևէ ընկերություն կարող է Հայաստանի գյուղացու կամ քաղաքացու հետ շանտաժով խոսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալությունով պայմանավորված գյուղացիները մտահոգություն ունեն մթերումների հետ կապված։ Ավելի վաղ Ղազարյանն ասուլիսում նշել էր, որ ընկերությունը դադարեցնելու է մթերումները։

«Դա շատ վատ գործելակերպ է: Ստացվում է, ցանկացած ընկերություն կարող է ասել՝ այ հարկեր եք ուզում մեզնից, ուրեմն գյուղացու նկատմամբ սա կանենք, այն կանենք… սա ի՞նչ խոսելու ձև է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: ՊԵԿ-ը պարզաբանել է, որ «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 01.01.2015-11.01.2016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստանի Հանրապետություն: Իրականացված ներմուծումների ժամանակ նշված ապրանքների խմբաքանակները Վրաստանի մաքսային սահմանից դեպի Հայաստանի Հանրապետություն արտահանելիս Վրաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են հիշյալ ապրանքատեսակների իրական անվանումները, քաշը, արժեքը, ծագման երկիրը, մատակարար և գնորդ կազմակերպությունների և այլ իրական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը՝ այդ թվում ինվոյսները, սակայն նշված ապրանքատեսակները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր ներմուծված ապրանքներն իրենցից ներկայացրել են բացառապես մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից ազատված ապրանքատեսականի, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրինության կողմից կառավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն: Արդյունքում, արտերկրի տարբեր կազմակերպություններից իրականում ներմուծված ապրանքները ՀՀ-ում մաքսազերծել է այլ ապրանքատեսակու անվան տակ, որոնց մաքսազերծումը ազատված է մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]