Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան և այլ երգիչներ Երևանում հանդես կգան Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին

Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան և այլ երգիչներ Երևանում հանդես կգան Ազնավուրի 
95-ամյակին նվիրված համերգին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ կանցկացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Երգիչները կատարելու են ստեղծագործություններ ոչ միայն Ազնավուրի, այլև իրենց սեփական երկացանկից: Պարային կամ այլ բեմադրություն չի լինելու: Բեմում տիրելու է ազնավուրյան ինքնատիպ մթնոլորտ: Երեկոյի ընթացքում նախատեսվում են նաև այլ անակնկալներ:

Այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են «ArmCenter» ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]