Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ծանրորդները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում. մրցումների ժամանակացույցը  

Ծանրորդները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում. մրցումների 
ժամանակացույցը

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնության մեդալների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումում մեկնարկած առաջնությունում ապրիլի 8-ին պայքարի մեջ կմտնի 59 կգ քաշային Իզաբելա Յայլյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):

Ապրիլի 9-ին տղամարդկանց թիմի պայքարը կսկսի 73 կգ քաշային Արմեն Գրիգորյանը (Երևանի ժամանակով՝ 20:30):

Ապրիլի 10-ին մեդալների համար կպայքարեն 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և Ռաֆիկ Հարությունյանը (Երևանի ժամանակով՝ 20:30):

Ապրիլի 11-ին 89 կգ քաշում ուժերը կչափեն Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):

Ապրիլի 12-ին կանանց թիմից մրցասպարեզ դուրս կգա  87 կգ քաշայինն Տաթև Հակոբյանը (մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին):

Իսկ ապրիլի 13-ին՝ մրցումային վերջին օրը մեդալների համար կպայքարեն ծանր քաշայինները: Արփինե Դալալյանը կմրցի +87 կգ քաշում (Երևանի ժամանակով՝ 15:00-ին), 102 կգ քաշում Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (Երևանի ժամանակով՝ 9:00-ին), 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը (Երևանի ժամանակով՝ 12:00-ին) և գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (Երևանի ժամանակով՝ 18:00-ին):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]