Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Սասուն Միքայելյանը միաձայն ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում


ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 7-ին տեղի ունեցած նորընտիր վարչության անդրանիկ նիստից հետո հայտնեց ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը:

«Անդրանիկ նիստի ընթացքում եղավ ընդամենը մեկ առաջարկություն, որն անցավ միաձայն: Համաձայն վարչության որոշման` ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել Սասուն Մեխակի Միքայելյանը»,- ասաց Կետիկյանը:

Միության 12-րդ արտահերթ համագումարի ընթացքում որոշում կայացվեց նաև միության վարչության կազմը կրճատել մինչև 25 հոգու: Նորընտիր վարչության կազմում ընդգրկվեցին Մանվել Օհանյանը, Հովիկ Օհանյանը, Արամ Սարգսյանը, Մուկուչ Սափեյանը, Բարսեղ Բարսեղյանը, Գառնիկ Միքայելյանը, Գագիկ Խաչատրյանը, Սամսոն Խաչատրյանը, Անդրանիկ Մկրտչյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Բարսեղյանը, Մանվել Եղիազարյանը, Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վաղարշակ Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, Մարտին Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը, Մանվել Հովսեփյանը, Խաչիկ Գալստյանը, Հրանտ Սարգիսովը, Վարդան Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը և Ստեփան Նիկողոսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ