Արցախի Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ օծվել է Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարը
12:49, 7 Ապրիլ 2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ ապրիլի 7-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառմանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած բազմաթիվ մարդիկ, ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից, հյուրեր արտերկրից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում