Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստեփանակերտում ապրիլի 7-ին կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը

Ստեփանակերտում ապրիլի 7-ին կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի 
օծման և բացման պաշտոնական արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ստեփանակերտում ապրիլի 7-ին՝ ժամը 10:00-ին, կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

Արցախի  թեմի  առաջնորդարանից տեղեկացնում են, որ նույն օրը ժամը  11:00-ին Գարեգին  Բ Ամենայն  հայոց  կաթողիկոսի  ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը:

Հանդիսավոր   արարողությանը    ներկա  են   լինելու  Մայր  տաճարի  կառուցման   առաջին   բարերար   Հրանտ   Վարդանյանի  երկու  որդիները՝   Կարեն  և  Միքայել  Վարդանյանները. ընտանիքը ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:

 Միջոցառմանը  կմասնակցեն  նաև  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  հոգևոր   դասի  ներկայացուցիչներ, Մայր  տաճարի  այլ հովանավորներ, պետական  այրեր, հյուրեր  և  այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]