Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

ՀՖՖ-ն ազգային հավաքականի մարզչի փոփոխություն չի նախատեսում. Արթուր Վանեցյան

ՀՖՖ-ն ազգային հավաքականի մարզչի փոփոխություն չի նախատեսում. Արթուր 
Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս պահին ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի փոփոխություն չի նախատեսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

«Այս պահին ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի փոփոխություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի նախատեսում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է ոչ վաղ անցյալում, և այս պահին իր կատարած աշխատանքների համար դեռևս չեմ կարող ասել, որ ունենք 100 տոկոսանոց թերացում, ընդհակառակը, եթե նայում ենք պրոֆեսիոնալ աչքերով, ունենք բավական դրական տեղաշարժ, և կարծում եմ, որ մեր մարզչին քննադատելու փոխարեն պետք է ավելի շատ ոգեշնչենք և օգնենք և տանք այդ հնարավորությունը, որ կարողանա մեր հավաքականը բերել այն մակարդակին, որ ունենանք հաղթանակներ, իսկ հաղթանակները ֆուտբոլում, երևի թե, ամենակարևորն են»,- ասաց Արթուր Վանեցյանը:

ՀՖՖ նախագահը վստահեցրեց, որ դրական արդյունքներ լինելու են, սակայն դրա համար մի քիչ ժամանակ է պետք:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ