ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիի ռուսական ռազմաբազա
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին Գյումրի կատարած շրջայցի ընթացքում այցելել է նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից, ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության անդամները ծանոթացել են «Մեծ ամրոց» ռազմավանի զինծառայողների առօրյային, այցելել «Պատվո բլուր» ու «Ռազմական փառքի» հուշահամալիրներ, զորամասի թանգարան ու Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու տաճար։
Ռուսական ռազմական միավորման հրամանատարությունը ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությանը ծանոթացրել է միավորման ստեղծման պատմության, նրա կառուցվածքի, ժամանակակից զինվորական տեխնիկայի ու սպառազինության հետ։
Այցի ավարտին Նիկոլ Փաշինյանի պատվիրակության անդամները, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանության, ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության ներկայացուցիչները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են տեղադրել խորհրդային զինվորների ու ԽՍՀՄ կրկնակի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձաններին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում