Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը խոստանում է պահպանել ռազմավարությունն ու ներդնել նոր գաղափարներ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը խոստանում է 
պահպանել ռազմավարությունն ու ներդնել նոր գաղափարներ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում գործող առաջատար բիզնես ասոցիացիաներից մեկը`Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)`անցկացրեց 19-րդ տարեկան համաժողովը:

ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Արմենպրես»-ի  հետ զրույցում ասաց, որ միությունը շարունակելու է իր առաքելությունը`Հայաստանը դարձնելով տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից մեկը և պահպանելու է  նախկինում որդեգրած ռազմավարությունն ու ներդնելու է նոր գաղափարներ:

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2000 թվականից սկսած շարունակում է իրականացնել նորարարական և կրթական լայնամասշտաբ նախագծեր և այս համաժողովին մենք ներկայանում ենք 89 անդամով: Մեր միությունը արդյունք է ընտանեկան ավանդույթների, այլ ոչ թե դրսից եկած ընկերությունների, ուստի մենք ակնկալում ենք իշխանությունների աջակցությունը մեր միության նկատմամբ, այլ ոչ թե օտարերկրյա կազմակերպությունների»-ասաց Կարեն Վարդանյանը:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ով կարևորեց նմանատիպ կառույցների առկայությունը մեր երկրում:

«Առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրի հաջողությունները այնքան ակնհայտ պետք է լինեն, որ բուհն ավարտած առնվազն 3 երիտասարդ հիմնեն ստարտափներ ու դրանով իսկ համապատասխան միջավայր ստեղծեն դրսից եկող ընկերությունների ներդրումների համար: Եվ չի բացառվում, որ այդ ստարտափները կդառնան գերհզոր ընկերություններ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում»-շեշտեց Գևորգ Գորգիսյանը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը հույս հայտնեց, որ «Արմաթ» նախագիծը միակը չի լինի միության ծրագրերի մեջ, որ բրենդ դարձավ, և մոտ ապագայում կարող ենք ակնկալել նորարարական և կրթական այլ նախագծեր ևս:

««Արմաթ» ծրագրի  ներդրման արդյունքում այսօր Հայաստանի բոլոր մարզերում և Ջավախքում գործում են 260 ինժեներական լաբորատորիաներ և շուրջ 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն:Հաջորդ մեր նախագիծը, որը մենք նախատեսում ենք իրականացնել այս տարի «WCIT-ՏՏ համաշխարհային համաժողովն է»- ասաց Ալեքսանդր Եսայանը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները միավորող բիզնես ասոցիացիա է: Միության իրականացրած նախագծերի ընդհանուր թիվը կազմում է շուրջ 200:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]