Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ժամանակն է, որ Հայաստանը նոր Մետաքսի ճանապարհի մաս կազմի. Արմեն Սարգսյանը՝ ՉԺՀ պատվիրակությանը

Ժամանակն է, որ Հայաստանը նոր Մետաքսի ճանապարհի մաս կազմի. Արմեն 
Սարգսյանը՝ ՉԺՀ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 4-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Շեն Յուեյուեի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հնագույն պետություններ են, որոնց միջև համագործակցությունը դարերի պատմություն ունի և գալիս է դեռ Մետաքսի ճանապարհի գոյության ժամանակներից: Նա կարևորել է արդեն 21-րդ դարում այդ համագործակցության զարգացումը Չինաստանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում: «Ժամանակն է, որ Հայաստանը նոր Մետաքսի ճանապարհի մաս կազմի»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեն կարևորել է Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ խոսելով առկա համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության մասին:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման, երկկողմ կապերի ամրապնդման մեծ ներուժ կա, որը պետք է կյանքի կոչել: Նրանք մասնավորապես կարևորել են համագործակցության ընդլայնումը ենթակառուցվածքների զարգացման, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի պահպանության և զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ու արհեստական բանականության ոլորտներում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]