Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիթնի Սփիրսին տեղավորել են հոգեբուժական կլինիկայում. TMZ

Բրիթնի Սփիրսին տեղավորել են հոգեբուժական կլինիկայում. TMZ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Բրիթնի Սփիրսին տեղավորել են հոգեկան խանգարումներից տառապողների կլինիկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին հայտնել Է TMZ ինտերնետ-ռեսուրսը:

Նրա աղբյուրների խոսքով՝ Սփիրսին մասնագետների օգնությունն Է պահանջվել, քանի որ նա ծանր Է տանում հոր հիվանդությունը: Նրան վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկու վիրահատություն են արել: Երգչուհին կլինիկայում ընդունվել Է մոտ մեկ շաբաթ առաջ եւ, ինչպես սպասվում Է, այնտեղ կմնա մոտավորապես 30 օր: Հունվարին Սփիրսը Twitter-ում գրել Էր, որ որոշ ժամանակով կդադարեցնի համերգներ տալ այն պատճառով, որ իր հայրը «հոսպիտալացվել Է եւ քիչ Էր մնում մահանար»:

Բրիթնի Սփիրսը մի շարք երաժշտական պարգեւների, այդ թվում՝ Grammy-ի դափնեկիր Է: 2017 թվականին նա ներառվել Է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների՝ Forbes հանդեսի կազմած ցուցակում: Նա 12 ամսում վաստակել Էր 34 մլն դոլար եւ զբաղեցրել ցուցակի ութերորդ տեղը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]