Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թեհրանը երբեք մեծ հույսեր չի կապել եվրոպական երկրների հետ. Իրանի ԱԳ նախարար

Թեհրանը երբեք մեծ հույսեր չի կապել եվրոպական երկրների հետ. Իրանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը երբեք Էլ մեծ հույսեր չի կապել Եվրոպայի պետությունների հետ նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարման հարցում եւ ավելի մեծ կարեւորություն Է տվել իր ավանդական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը:

Այդ մասին, ինչպես ապրիլի 4-ին հայտնել Է IRNA գործակալությունը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թեհրանը երբեք մեծ հույսեր չի կապել եվրոպացիների հետ (նրանց կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարման առումով)»,- ասել Է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը: Զարիֆի խոսքով՝ վերջին ժամանակներս, հատկապես ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, «Իրանն իր ուշադրությունը բեւեռել Է հարեւան երկրների հետ համագործակցության վրա, որոնք Թեհրանի ավանդական գործընկերներն են եւ նրա կողքին են մնում դժվարին իրավիճակներում, ինչպիսին են, օրինակ, Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ Իրաքը»:

Եվրոպական պետություններն սկզբնապես ԳՀՀԾ-ն դիտում Էին որպես մեծ ձեռքբերում, սակայն, ինչպես կարծում Է Իրանի ԱԳ նախարարը, «նրանք, հավանաբար, բավականաչափ ուժեղ չԷին, որպեսզի պաշտպանեին այդ համաձայնագիրը»: «Անտարակույս, Եվրոպայի երկրները հնարավորություն չունեին դիմակայելու ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին»,- հավելել Է Զարիֆը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]