Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Հայաստանում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը կբարելավվի

Հայաստանում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը կբարելավվի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 3-ին պաշտոնապես ազդարարվել է«Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի մեկնարկը, որն իրականացնում է Եվրոպայի խորհուրդը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբու Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը`  նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը: Այն կաջակցի Հայաստանի իշխանություններին ապակենտրոնացման ոլորտի օրենսդրության մշակման հարցում՝ միևնույն ժամանակ զարգացնելով խոշորացված համայնքների կարողությունները՝ ապակենտրոնացմանն ավելի լավ պատրաստված լինելու նպատակով:

Ծրագիրը մշակվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագրի շրջանակներում և կգործի մինչև 2021թ. ավարտը: Բյուջեն կազմում է 1 500 000 եվրո: Ծրագրի արդյունքում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը կբարելավվի: Համայնքապետարանները ձեռք կբերենհամապատասխան կարողություններ՝ իրենցինստիտուցիոնալ կառույցները զարգացնելու, քաղաքացիական մասնակցությունը բարելավելու, կանանց մասնակցային կարողությունների հզորացմանը նպաստելու և լավ կառավարման սկզբունքները մասնագիտորեն ըմբռնելու և կարևորելու համար:

Շնորհանդեսի ընթացքումներկայացվել ենծրագրի պլանավորած գործողությունները, ինչպիսիք են՝ համայնքների խորհրդատվական նախաձեռնությունները, դասընթացները, էլեկտրոնային դասընթացը և խոշորացված համայնքների համար նախատեսվող փոքր դրամաշնորհային ծրագիրը:Հիմնական շահագրգիռ կողմերը քննարկել են տեղական մակարդակումլավ կառավարումը խթանելու մարտահրավերները և հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում խոշորացմանն ուղղված բարեփոխումների նախորդ փուլից քաղած դասերը և կուտակած փորձը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]