Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արամ Ոսկանյանը կարևորում է «Արարատ-Արմենիա»-ի դեմ գավաթային պատասխան հանդիպումը

Արամ Ոսկանյանը կարևորում է «Արարատ-Արմենիա»-ի դեմ գավաթային պատասխան 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի կարծիքով՝ գավաթի կիսաեզրափակչում ամեն ինչ կորոշվի միայն «Արարատ-Արմենիա»-ի դեմ կայանալիք պատասխան խաղում:

«Հայաստանում դժվար է ասել, որ առավելություն ունես մրցակցի հարկի տակ գոլ խփելու տեսանկյունից: Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ոսկանյանը:

Մարզիչը խոսեց նաև Էդգար Մանուչարյանի փոխարինման և վնասվածքի մասին` փաստելով` ֆուտբոլիստի վնասվածք շատ լուրջ չէ:

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում տեղի ունեցավ  «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» խաղը: Երևանում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալել էր «Ալաշկերտ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ի կազմում գոլերը խփեցին Կոբյալկոն և Խոզին: Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ից աչքի ընկավ Հրայր Մկոյանը, Կոջո Ալֆոնսոն ինքնագոլի հեղինակ դարձավ: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]