Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարդան Մինասյանը խոստանում է գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում չեզոքացնել «Ալաշկերտ»-ի առավելությունը

Վարդան Մինասյանը խոստանում է գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում 
չեզոքացնել «Ալաշկերտ»-ի առավելությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով` Հայաստանի գավաթի  կիսաեզրափակիչ փուլում «Ալաշկերտ»-ի հետ առաջին հանդիպումը լարված էր, ինչպես որ սպասվում էր:

«Լարված հանդիպում ստացվեց, ինչպես որ սպասում էինք: «Ալաշկերտ»-ն առավելություն ունի, սակայն պատասխան խաղում փորձելու ենք չեզոքացնել այն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում տեղի ունեցավ  «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» խաղը: Երևանում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալել էր «Ալաշկերտ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ի կազմում գոլերը խփեցին Կոբյալկոն և Խոզին: Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ից աչքի ընկավ Հրայր Մկոյանը, Կոջո Ալֆոնսոն ինքնագոլի հեղինակ դարձավ: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]