Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իտալական կազմակերպությունը հետաքրքրված է Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերով

Իտալական կազմակերպությունը հետաքրքրված է Հայաստանում ճանապարհաշինական 
ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է «B&P Merchant Bank Per le Imprese» կազմակերպության նախագահ Լուիջի Բոնանդինիի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ներկայացնելով Հայաստան այցի նպատակը՝ իտալացի գործարարը նշել է, որ իտալական 400 ձեռնարկություններում ունի բաժնեմաս և ցանկություն ունի համագործակցության լայն շրջանակներ ստեղծել նաև Հայաստանում։ Նա նշել է, որ իր ընկերությունը, ի թիվս այլ ոլորտների, մասնագիտացած է նաև ենթակառուցվածքների՝ ճանապարհների, կամուրջների, թունելների, օդանավակայանների շինարարության գործում:

Հակոբ Արշակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ներկայում Հայաստանում բազմաթիվ մեծ նախագծեր են իրականացվում, որոնք կարող են հետաքրքրել իտալական կազմակերպություններին։ Նախարարն առանձնակի կարևորել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, ներկայացրել դրա տարածաշրջանային նշանակությունը։ Նա ընդգծել է հատկապես Տրանշ 4-ի՝ Սիսիան-Քաջարան հատվածի կարևորությունը, ներկայացրել շինարարության ընթացքի հետ կապված մի շարք մանրամասներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումից հետո կազմակերպել մասնագիտական երկկողմ քննարկում: Հակոբ Արշակյանը ողջունել է իտալացի գործընկերների հետաքրքրվածությունը հայաստանյան շուկայում, ընդգծել, որ թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական իմաստով նախարարությունը բաց է քննարկումների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]