1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ դասական պոեզիան՝ ղազախերեն

Հայ դասական պոեզիան՝ ղազախերեն

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ղազախստանի գրողների միության համագործակցությամբ Ղազախստանում լույս է տեսել «Արարատի շնչառությունը» հայ պոեզիայի անթոլոգիա, որում զետեղվել են Թումանյանի ու Իսահակյանի, Սևակի սերունդների ներկայացուցիչների լավագույն ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 3-ին Հայաստանի գրողների  միությունում:

«Գիրքը հրատարակել ենք Ղազախստանում հայ համայնքի ցանկությամբ: Ռուսերեն առաջաբանը գրել եմ Ղազախստանի գրողների միության նախագահի հետ համատեղ: Նախատեսում ենք ղազախերեն նոր գիրք լույս ընծայել, որում կընդգրկվեն  ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչների ստեղծագործությունները»,-նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Նրա խոսքով` վերջին տարիներին Ղազախստանի գրողների միության հետ  բազմաթիվ գրական, թարգմանական միջոցառումներ են անցկացրել: «Անթոլոգիաներ, ժողովածուներ ենք հրատարակել, որոնցում ներառել ենք նաև ղազախ հեղինակների գործեր: Ղազախստանը մեծ ուշադրություն է դարձնում գրական կապերին, և պետությունը մեծ  գումարներ է հատկացնում գրականության ոլորտում միջազգային փառատոններ, գիտաժողովեր անցկացնելու համար: Գրական կյանքն այնտեղ եռում է»,-ընդգծեց Միլիտոնյանը:

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևն ասաց, որ ղազախերեն են  թարգմանվել  հայ դասականների հրաշալի ստեղծագործություններ: «Պատկերացնում եմ, թե ինչ դժվարությամբ են խմբագիրներն ընտրել ամնաարժեքավոր գործերն «Արարատի շնչառությունը» գրքում ընդգրկելու համար:

Այս գրքի հրատարակումը մշակութային համագործակցության փուլերից մեկն է  միայն: Դեսպանությունը  փորձում է ակտիվ աջակցել հայ հասարակությանը ղազախական  մշակութային  ձեռքբերումներին, մշակութային իրադարձություններին ծանոթացնելու միտումներին: Այդ նպատակով պարբերաբար հայերեն ենք հրատարակում  հանդեսներ Ղազախստանի մասին և փորձում ենք Ղազախստանում ապրող հայերին մեր երկրի մասին տեղեկությունները մատուցել հայերենով»,-շեշտեց դեսպանը:

 Թիմուր Ուրազաևը հավելեց, որ մշակույթը միջազգային հարթակում համագործակցության հրաշալի միջոց է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]