1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մենք ամեն ինչ անելու ենք բասկետբոլի գավաթի խաղարկությունում հաղթելու համար. «Արցախի» մարզիչ  

Մենք ամեն ինչ անելու ենք բասկետբոլի գավաթի խաղարկությունում հաղթելու համար. 
«Արցախի» մարզիչ

 

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախ» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի կարծիքով, իր թիմը Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթելու ավելի մեծ շանսեր ունի:

«Մեր խաղի արդյունքի վրա մեծ ազդեցություն ունեցավ մեր լավագույն խաղացողի վնասվածքը: Սակայն «Արցախի» համար գավաթի եզրափակիչը շատ կարևոր է: Միայն մեր թիմն է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում հանդես է եկել ավելի շատ հայ խաղացողներով: Գավաթում գործող օրենքը, ըստ որի դաշտում պետք է լինեն 3 հայ խաղացող և 2 օտար, մեզ ավելի մոտ է: Որքան էլ «Ուրարտուն» ուժեղ հակառակորդ է, միևնույն է, մենք ամեն ինչ անելու ենք գավաթակիր դառնալու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վաթյանը:

«Արցախի» մարզչի խոսքով` ի տարբերություն Ա լիգայի խաղարկության, որտեղ «Ուրարտուն» կայուն խաղ է ցուցադրում, նույնը չես կարող ասել գավաթի խաղարկության մասին:

«Ես շատ մեծ դժգոհություն ունեմ խաղերի խիտ գրաֆիկի վերաբերյալ: Գավաթի  և Ա լիգայի խաղերը շատ մոտ էին միմյանց, և խաղացողների մեծ մասը հենց այդ պատճառով վնասվածքներ էր ստանում»,-շեշտեց մասնագետը: Վերջինիս խոսքով` Ա լիգայի կանոնակարգը փոփոխության է ենթարկվել ամբողջ տարվա ընթացքում՝ ինչպես ղեկավարությանը հարմար է եղել:

Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա ապրիլի 4-ին, և միմյանց դեմ կմրցեն «Ուրարտու» և «Արցախ» թիմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]