Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

ԿԲ-ն «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումներով կբարձրացնի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը

ԿԲ-ն «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումներով կբարձրացնի բնակչության 
ֆինանսական գրագիտության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ ֆինանսական մյուս կառույցների հետ համատեղ քայլեր է ձեռնարկում  մարդկանց ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: «Իմ ֆինանսների ամիսը» միջոցառումն այս տարի կիրականացվի 7 կարևոր թեմաների շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի պաշտոնական բացման արարողությանն այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Իմ ֆինանսների ամիսը» արդեն ավանդական դարձած միջոցառում է: Հիմնական նպատակը տեղեկատվական, ճանաչողական, ֆինանսական տարբեր հասկացությունների վերաբերյալ հանրությանը տեղեկության տրամադրումն է: Այս տարի «Իմ ֆինանսների ամիսը» իրականցվելու է  7 թեմաների շուրջ՝ կարևոր տնտեսական ցուցանիշներ, բյուջեի կառավարում, խնայողություններ, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն և զեղծարարություններից, խարդախություններից պաշտպանություն: Այս ամենը իրականացվելու է տարաբնույթ միջոցառումների միջոցով՝ տնտեսական խաղերի ինտերակտիվ մրցույթների, շրջագայությունների միջոցով: Նաև հանդիպումներ կլինեն տարբեր ֆինանսական կառույցներում՝ այդ թվում կենսաթոշակային կառավարման ֆոնդերի, ապահովագրական ընկերությունների, բանկերի հետ»,-ներկայացրեց Դարբինյանը:

Մայիս ամսվա վերջին ԿԲ-ն կամփոփի արդյունքները: Այդ տարի իրականացնելու են սոցիոլոգիական հետազոտություններ՝ հասկանալու միջոցառումների արդյունքները: Հետո այն կհամադրեն 5 տարի առաջ իրականացված հարցումների հետ: Դարբինյանը վստահեցրեց՝ ֆինանսական ոլորտում կրթական այս ծրագիրը շարունակական է լինելու:

ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը նշեց, որ ԿԲ-ի կողմից իրականացվող 7 միջոցառումներից բացի ֆինանսական գործընկեր կազմակերպություններն իրենց հերթին ևս կունենան իրենց միջոցառումները: Այս տարի իրականացվելու է նաև բաց սեմինարների շարք: «Մենք հավաքագրել ենք, թե ինչ պահանջներ ունեն մեր քաղաքացիները, և դրան համապատասխան սեմինարներ են իրականացվելու»,-նշեց նա:

Ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունը գործում է 2014-ից: Միջոցառումներն ուղղված են գիտելիքի, վերաբերմունքի և վարքագծի փոփոխությանը:  Մկրտչյան նկատեց, որ ամենադժվար բաղադրիչը վերաբերմունքը և վարքագիծը փոփոխելն է: Գիտելիք տալը դեռևս բավարար չէ, որ մարդիկ փոխեն իրենց վարքագիծը: «Մեր խնդիր է , որ որոշումներ կայացնելիս մարդը իրազեկ լինի, հասկանա, որ եթե մի բանկում վարկի տոկոսադրույքները բարձր են, չպետք է վերցնի  կամ պետք է դիմի այլ կազմակերպություն»,-ասաց Մկրտչյանը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]