Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սրբուկը «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգա առաջին համարի ներքո

Սրբուկը «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգա առաջին 
համարի ներքո

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենա առաջին համարի ներքո՝ կատարելով  «Walking out»  երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: 

Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես եկավ երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2014-ին երգչուհին հանդիսատեսին ներկայացրել է Գարիկ Պապոյանի հեղինակած և գործիքավորած «Boat» երգը: Այն «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխությունում ճանաչվել է հունիս ամսվա հաղթող երգ:

2012-ից Սրբուհին ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:

Այս տարի «Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծում երգչուհին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ գերելով օտարերկրացիների սրտերը: Սրբուհին հանդես էր գալիս երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]