Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Տաթև Աբրահամյանը դարձավ շախմատի ԱՄՆ կանանց փոխչեմպիոն  

Տաթև Աբրահամյանը դարձավ շախմատի ԱՄՆ կանանց փոխչեմպիոն

 

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենթ Լուիս քաղաքում ավարտվեցին ԱՄՆ կանանց և տղամարդկանց առաջնությունները, որին մասնակցում էին նաև ազգությամբ հայ երկու շախմատիստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց առաջնության մասնակիցների թվում էր Տաթև Աբրահամյանը, իսկ տղամարդկանց մրցաշարին մասնակցում էին Սամուել Սևյանը և Վարուժան Հակոբյանը: Մեր հայրենակիցներից լավագույն արդյունքը ցույց տվեց Տաթև Աբրահամյանը, ով վաստակեց 7.5 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Չեմպիոն դարձավ Յու Ջենիֆերը:
Տղամարդկանց մրցաշարը հավաքել էր հզոր կազմ: Մասնակիցների թվում էին մի շարք թոփ շախմատիստներ՝ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը և Սեմ Շանկլանդը: ԱՄՆ չեմպիոնի տիտղոսը նվաճեց 8 միավոր վաստակած Հիկարու Նակամուրան, Լենիեր Դոմինգեսը և Ֆաբիանո Կարուանան կիսեցին 2-3-րդ հորիզոնականները: Մրցաշարում հաջող հանդես եկավ նաև Սամուել Սևյանը, ով Ուեսլի Սոյի հետ բաժանեց 4-5-րդ հորիզոնականները: Վարուժան Հակոբյանը հանդես եկավ իր հնարավորություններից ցածր և գրավեց միայն 9-րդ հորիզոնականը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ