Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանում ընթացիկ տարում կվերանորոգվի 48 մանկապարտեզ

Երևանում ընթացիկ տարում կվերանորոգվի 48 մանկապարտեզ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՄԱԿ-ի էներգաարդյունավետության և Էներգախնայողության ծրագրի և Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ 2019-2020 թվականների ընթացքում մայրաքաղաքում գործող  48 մանկապարտեզ կվերանորոգվի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից, հավելելով, որ վերանորոգման ծրագրում ընդգրկված  մանկապարտեզների խնդիրները  քննարկման փուլում են:

Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 30-ի «Երևանի համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքի ռեժիմը և երեխաներին պահելու տևողությունը սահմանելու մասին» N2833-Ա որոշմամբ սահմանված միասնական մոտեցմամբ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքային ռեժիմը սահմանվել է ժամը 8:00-ից մինչև 17:30 -ը, երեխաների պահելու տևողությունը՝ ժամը 8:30-ից մինչև 17:30-ը, իսկ երեկոյան ժամերին երեխաներին պահելու տևողությունը՝ 17:30-ից մինչև 19:00-ը։

Հանրակրթության վարչությունից տեղեկացրին, որ վերոնշյալ որոշման համաձայն՝ աշխատող ծնողներին ընդառաջելու նպատակով թվով 39 նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին պահելու տևողությունը սահմանվել է մինչև ժամը 19:00, սակայն ծնողների կողմից պահանջարկ չլինելու պատճառով երկարօրյա խմբեր գործում են միայն թվով 13 մանկապարտեզներում (hh.5,15,23,25,26,31,43,44,50,61,114,126,133):

Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք առաջիկայում մանկապարտեզների խմբասենյակներում տեսախցիկներ տեղադրվեն, վարչությունից պատասխանեցին, որ մանկապարտեզների խմբասենյակներում տեսախցիկներ տեղադրելը հակասում է «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքին: «Ուսումնական հաստատություններում տեսահսկում կարող է իրականացվել շենքերի արտաքին կողմում, մուտքերում, միջանցքներում, աստիճանավանդակներում»,-տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]