Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Պետությունը միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողների աշխատավարձը, անկախ չափից, հարկելու է 5000 դրամ ամրագրված դրույքաչափով

Պետությունը միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ  աշխատողների 
աշխատավարձը, անկախ չափից,  հարկելու է 5000 դրամ ամրագրված դրույքաչափով

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողներն, անկախ աշխատավարձի մեծությունից,  կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ  աշխատողներն, անկախ աշխատավարձի մեծությունից, կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով»,-ասաց փոխնախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսված փոփոխություններում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում բոլորը ազատվում են հիմնական հարկերից՝ անգամ շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ