Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի նավերը ժամանել են վրացական Փոթի նավահանգիստ

ՆԱՏՕ-ի նավերը ժամանել են վրացական Փոթի նավահանգիստ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմածովային խմբի մարտանավերը մտել են վրացական Փոթի նավահանգիստ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 1-ին հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում երկրորդ մշտական ռազմածովային խմբի հրամանատար Բուդեվեյն Բութսը հանդիպում կունենա Վրաստանի առափնյա պահպանության ղեկավարի հետ: Նաեւ կկայանան աշխատանքային հանդիպումներ, մշակութային եւ մարզական միջոցառումներ: «ՆԱՏՕ-ի խմբի նավերը եւ Վրաստանի առափնյա պահպանության երկու նավերը՝ «Դիոսկուրիա»-ն եւ «Օչամչիրե»-ն, կանցկացնեն համատեղ զորավարժություններ:

Վարժանքներին նաեւ կմասնակցեն Նիդեռլանդներից, Թուրքիայից, Ռումինիայից եւ Բուլղարիայից ժամանած նավեր»,-ասված Է հայտարարության մեջ: Զորավարժություններն անցկացվելու են Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ծովային ուժերի փոխգործակցության եւ փոխհամատեղելիության ընդլայնման նպատակով:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է, որ դաշինքը կքննարկի Սեւ ծովում ներկայության ընդլայնումը, ինչպես նաեւ լրացուցիչ աջակցության ցուցաբերումը Վրաստանին եւ Ուկրաինային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]