Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

ԵԱՀԿ գործող նախագահը կառուցողական է որակել Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

ԵԱՀԿ գործող նախագահը կառուցողական է որակել Մինսկի խմբի  
համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի ( նա հանդես է եկել նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի, ռուս համանախագահ Իգոր Պոպովի անունից) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը,  ԵԱՀԿ գործող նախագահը տեղեկություններ է ստացել մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման վերաբերյալ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումն էր:

Միրոսլավ Լայչակը ողջունել է քննարկումների կառուցողական մթնոլորտը և հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու ուղղությամբ զգալի քայլեր ձեռնարկելու երկու երկրների ղեկավարների պատրաստակամությունը: «Մենք շարունակում ենք դրական գնահատել և աջակցել այս գործընթացին և հրադադարի ռեժիմն ամրապնդելու ու հումանիտար ոլորտում միջոցներ ձեռնարկելու ղեկավարների հանձնառությանը»,- ասել է Լայչակը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]