Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանի կարծիքով` Արցախի խնդրի կարգավորման համար նոր իշխանությունները փորձում են նոր մոտեցումներ ցուցաբերել

Էդմոն Մարուքյանի կարծիքով` Արցախի խնդրի կարգավորման համար նոր 
իշխանությունները փորձում են նոր մոտեցումներ ցուցաբերել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով` հայկական կողմը գնում է 3 սկզբունքների և 6 տարրերի մեկնաբանությունների արձանագրման, հստակեցման ուղղությամբ: Իսկ նոր մոտեցումները չեն կարող ազդեցություն չունենալ բանակցությունների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կայացած ճեպազրույցում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:

«Միանշանակ արժե գնալ նոր սկզբունքների, նոր տարրերի կամ նոր մեկնաբանությունների արձանագրման: Եվ ես կարծում եմ, որ մեր կողմն այդ ճանապարհով էլ գնում է: Սակայն մի բան պետք չէ մոռանալ, որ այդ սկզբունքները հիմնված են Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։ Այսինքն՝ ակտը չի փոխվում, միջազգային իրավունքը չի փոխվում, և այս առումով մեկնաբանությունների հարց է: Աշխարհը զարգանում է, և տարբեր սկզբունքներ տարբեր ժամանակներում տարբեր ձևերով են մեկնաբանվում`բնականաբար ուժի համատեքստում, ով ուժեղ է, մեկնաբանում է ի շահ իրեն»,-ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով` Հայաստանի իշխանությունները, որպես նոր իշխանություններ, պետք է փորձեն նոր մոտեցումներ բերել և փորձում են: Մարուքյանի կարծիքով, բնականաբար, հեշտ չի լինելու, և դրա համար էլ բանակցություններն ընթանում են: Նա նկատեց, որ Հայաստանի նոր իշխանության մոտեցումներից մեկն այն էր, որ 3 սկզբունքներն ու 6 տարրերը մեկնաբանվեն միջազգային հանրության կողմից: «Այսինքն, որ կողմերն իրենց շահերից բխող մեկնաբանություններ չանեն: Խոսքը վարչապետի Արցախում արած հայտարարության մասին էր: Նոր մոտեցումներից պետք է լինի նաև ավելի սկզբունքային ձևով պնդումը, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղան»,- նշեց Մարուքյանը:

Նրա կարծիքով` գործընթացն, ըստ էության, նորացվում է: Նոր մոտեցումներ են հանդես բերվում Հայաստանում, և Մարուքյանի կարծիքով` դրանք չեն կարող ազդեցություն չունենալ բանակցությունների վրա: Նա Փաշինյանի և Ալիևի հանդիպումն, ընդհանուր առմամբ, դրական գնահատեց, սակայն նշեց, որ կփորձեն որոշակի տեղեկատվություն ստանալ այդ հանդիպման վերաբերյալ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի հակամարտության կարգավորման առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը:

Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018 թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշամբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019 թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկուկես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]