Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազատ ոճային ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարելու. մարզիչ  

Ազատ ոճային ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնության մեդալների համար 
պայքարելու. մարզիչ

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի կարծիքով՝ թիմը Եվրոպայի առաջնության է մեկնում մեդալների համար պայքարելու:

«Եվրոպայի առաջնությանը մեկնում ենք հիմնականում երիտասարդ կազմով, բայց այն ձևավորվել է Հայաստանի առաջնության արդյունքում: Եվրոպայի այս առաջնությունում մեր երիտասարդ մարզիկները կկարողանան փորձ ձեռք բերել աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու նպատակով, որը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար: Իհարկե, մենք մեկնում ենք այս առաջնությանը մեդալների համար պայքարելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց մարզիչը:

Կուրղինյանի խոսքով` հուսադրող է, որ երիտասարդները հեռանկարային են: «Փորձելու ենք մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերը ձևավորել լավ հավաքական»,- եզրափակեց մասնագետը:

Եվրոպայի այս տարվա առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 9 մարզիկներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]