Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հանդիպել է IBM ընկերության ներկայացուցիչների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է IBM ընկերության ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 1-ին հանդիպել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության շրջանակն ու հնարավոր համատեղ ծրագրերը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության զարգացման հարցում: Նա ընդգծել է, որ այս ոլորտում առաջամարտիկը լինելու համար մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Մասնավորապես, Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի բարձրորակ գիտական ու կրթական միջավայր, ինչպես նաև կարևոր կամուրջ է արևելքի ու արևմուտքի միջև:

IBM ընկերության ներկայացուցիչ Իրիս Ջեբան նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ, ուստի պատրաստ են դիտարկել համատեղ ծրագրերի հնարավորությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]