Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախնական արդյունքներով Ուկրաինայում կլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Նախնական արդյունքներով Ուկրաինայում կլինի նախագահական ընտրությունների 
երկրորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով երկու թեկնածուներ՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն անցնելու են ընտրությունների երկրորդ փուլ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, նախնական տվյալներով Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30.7 տոկոսը, Պյոտր Պորոշենկոն՝ 18.6 տոկոսը:

Նշվում է, որ ուկրաինական «1+1 հեռուստաընկերությունը հարցումներ է անցկացրել ընտրական տեղամասերում, որի արդյունքներով Զելենսկին հավաքել է ձայների 30.1 տոկոսը, իսկ Պորոշենկոն՝ 18.5 տոկոսը:

Ազգային էքզիթ փոլի արդյունքներն էլ ցույց են տալիս, որ Վլադիմիր Զելինսկին հավաքել է ձայների 30.4 տոկոսը, Պորոշենկոն՝ 17.8 տոկոսը, իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ 14.2 տոկոսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]