Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աֆղանստանում ականանետային արկի հետևանքով դպրոցականներ են մահացել

Աֆղանստանում ականանետային արկի հետևանքով դպրոցականներ են մահացել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի կենտրոնական Ղազնի շրջանում դպրոցի վրա ընկած ականանետային արկի հետևանքով մահացել է 10-16 տարեկան չորս դպրոցական, ևս 17 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Associated Press-ը հայտնել է, որ Ղազնիում Աֆղանստանի անվտանգության ուժերի և «Թալիբան»-ի զինյալների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ կողմերից մեկն արձակել է արկը: Կողմերից ոչ մեկը կատարվածի պատասխանատվությունը չի ստանձնել:

Վիրավորում ստացած 17 անձանցից 15-ը աշակերտներ են, 2-ը՝ ուսուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]