Երևանում՝ 11:07,   29 Փետրվար 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, որը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է առաջնորդների կողմից արված շեշտադրումները՝ ուղղված խաղաղությանը համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու հաջող բանակցությունների իրականացմանը միտված հետագա քայլերի իրականացմանը:

Նա նաև ողջունում է նրանց վերահանձնառությունը՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմն ու հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպես նաև շարունակելու երկխոսությունը՝ գտնելու հակամարտության խաղաղ կարգավորումը:

Գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց կարևոր միջնորդական առաքելության համար և վերահաստատել է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը նրանց շարունակական ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]