Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Քոչարյանի գործով դատաքննությունը դռնբաց է լինելու. Արթուր Դավթյան

Քոչարյանի գործով դատաքննությունը դռնբաց է լինելու. Արթուր Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան գործով դատաքննությունը դռնբաց է լինելու, սակայն չի բացառվում, որ լինեն հատվածներ, որոնցով հրապարակային քննություն իրականացնելու արգելք լինի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ըստ էության, քննությունը դռնբաց է լինելու: Չի բացառվում, որ լինեն հատվածներ, որոնցով հրապարակային քննություն իրականացնելու արգելք ունենանք, բայց որպես կանոն, այս պահին բաց է»,- ասաց Դավթյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով:  Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]