Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ. ԱԺ-ում քվորում չի ապահովվել

Մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ. ԱԺ-ում քվորում չի ապահովվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի համար քվորում չի ապահովվել, քանի որ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ: Փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ քվորում չապահովելու համար հատուկ միտում չի եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ոչ մի հատուկ բան չկար: Ուղղակի տեխնիկական  խնդիր էր: Որոշ մասը մի քիչ շուտ էր մեկնել Արցախ: Չեմ  կարծում, թե սա ինչ-որ ձևով խաթարում է գործունեությունը, չեմ կարծում, որ սրանով մենք ինչ-որ բան բաց կթողնենք: Համենայնդեպս, լավ չէ, որ պատգամավորները ճիշտ չեն հաշվարկել, կարելի էր այնպես անել, որ քվեարկությունից հետո մեկնեին»,-մեկնաբանեց Ալեն Սիմոնյանը:

Խոսելով այցի նպատակների մասին՝ փոխխոսնակն ասաց՝ որևէ հատուկ պայմանավորվածություն չի եղել, որ մեկնեն այն ժամանակ, երբ պետք է կայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Սակայն նա կարծում է, որ այդ համատեքստում այս այցը միայն դրական ազդեցություն կունենա:

Պատգամավորները, այնուամենայնիվ, ժամը 10-ից սկսած՝ 4 ժամվա ընթացքում կարող են կրկին գրանցվել: Երբ քվորումի համար անհրաժեշտ պատգամավորների քանակ կապահովվի, կկարողանան սկսել նիստը:

Մարտի 29-ի նիստի օրակարգում պետք է լիներ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]