Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

«Արագածը» դուրս եկավ բասկետբոլի առաջնության եզրափակիչ  

«Արագածը» դուրս եկավ բասկետբոլի առաջնության եզրափակիչ

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը «Արագածն» է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 1/2 եզրափակիչում «Արագածը» հյուրընկալվելիս համառ պայքարում 92-90 հաշվով առավելության հասավ «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ փուլ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դեշան Փարսոնսը («Արագած»), ով վաստակեց 27 միավոր, 9 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Ա լիգայի եզրափակիչում «Արագածը» ուժերը կչափի «Արցախ» - «Ուրարտու» զույգի հաղթողի հետ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ