Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զելենսկին 10 տոկոսով Պորոշենկոյից առաջ Է անցել նախագահական վարկանիշում

Զելենսկին 10 տոկոսով Պորոշենկոյից առաջ Է անցել նախագահական վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոումեն Վլադիմիր Զելենսկին մնում Է Ուկրաինայի նախագահական ընտրությունների մրցավազքի առաջատարը. նրա, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ «Բատկիվչշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի միջեւ խզումը կազմում Է գրեթե 10 տոկոս: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք մարտի 28-ին հրապարակվել են «Ռեյտինգ» սոցիոլոգիական հետազոտական խմբի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտությունը մարտի 22-ից մինչեւ 27-ն անցկացվել Է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքի: Հարցմանը մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 3 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,8 տոկոսը:

Նախագահական վարկանիշի առաջատարը մնում Է Զելենսկին, որին պաշտպանում Է այն հարցվածների 26,6 տոկոսը, որոնք ընտրել են իրենց թեկնածուին եւ մտադիր են քվեարկել: Երկրորդ դիրքը կիսում են Պորոշենկոն եւ Տիմոշենկոն, որոնց պատրաստ Է աջակցել ընտրողների 17-ական տոկոսը: Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոյի օգտին պատրաստ Է իր ձայնը տալ 9,8 տոկոսը, «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոյին՝ 9,5 տոկոսը:

Ընդ որում՝ յուրաքանչյուր վեցերորդը դեռեւս չի ընտրել իր թեկնածուին: Ուկրաինայի նախագահի ընտրությունները կանցկացվեն մարտի 31-ին: Ընդամենը պետության ղեկավարի պաշտոնին հավակնում Է երկրի պատմության մեջ ռեկորդային 39 թեկնածու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am