Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի սրտում բացվեց Եվրոպայի հրապարակը

Երևանի սրտում բացվեց Եվրոպայի հրապարակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանն այսուհետ կունենա Եվրոպայի հրապարակ. քաղաքի սրտում՝ Հյուսիսային պողոտայի կենտրոնում, մարտի 28-ին հանդիսավոր կերպով տեղի ունեցավ բացման արարողությունը:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին ընդառաջ խորհրդանշական է «Եվրոպայի հրապարակի» անվանակոչումը: «Անկախությունից հետո վերջին 28-տարիների ընթացքում Հայաստանը, նվիրված լինելով  համաեվրոպական արժեքներին, շարունակում է կառուցել եվրոպական ուղղությամբ իր համագործակցությունը: Իր գոյության 70-տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը իրապես հաջողությամբ է կրել եվրոպական արժեհամակարգի հանդեպ պատասխանատվության իր կոչումը և շարունակում է ծավալել իր մարդակենտրոն գործունեություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ալեն Սիմոնյանը:

Երևանում գտնվող՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն շեշտեց, որ Եվրոպան զուտ աշխարհագրական հասկացություն չէ, այլ ավելին, մի երևույթ՝ ինչը իր շուրջն է համախմբել տարբեր լեզուներով խոսող, բայց նույն գաղափարների տեր մարդկանց:

««Եվրոպայի հրապարակը» հիշեցումն է նրա, որ Եվրոպան ոչ թե վերացական կոնցեպցիա է, այլ համակարգ, որը ներառում է մեր բոլորի ազատությունները և իրավունքները»,-ասաց Լիլիան Մորի Պասկիեն:

Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով «Եվրոպայի հրապարակի» վկայագիրը հանձնեց ԵԽԽՎ նախագահին՝ ազդարարելով հրապարակի բացումը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների եվրոպական ամենամեծ կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը:

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001թ. հունվարի 25-ից: Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաև միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներում և հանդես է գալիս կազմակերպության գործունեության և դերակատարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով:  

Անահիտ Մադոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]