Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահն անմիջական զրույց է ունեցել երիտասարդների հետ, երկխոսության ձևաչափում պատասխանել երկրի զարգացման տեսլականին, տնտեսության հեռանկարային ոլորտներին վերաբերող նրանց հարցերին, ինչպես նաև լսել երիտասարդների կարծիքներն ու տեսակետները:

Ընդգծելով երիտասարդների՝ որպես վաղվա առաջնորդների դերը՝ նախագահը կարևորել է նրանց մասնակցությունն ու ներգրավվածությունը երկրի կյանքի տարբեր բնագավառներում:

Նախագահը նշել է, որ երկրի առաջընթացն ապահովող բոլոր ոլորտներում պետք է ձգտել լինել լավագույնը, իսկ դրան հասնելու հիմնավոր ճանապարհը կրթությունն է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]