Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելի օդուժը հարված Է հասցրել սիրիական Հալեպին. SANA

Իսրայելի օդուժը հարված Է հասցրել սիրիական Հալեպին. SANA

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայում գրոհել են Հալեպ քաղաքից հյուսիս ընկած արդյունաբերական գոտու վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը: «Իսրայելցի ագրեսորները հարված են հասցրել Շեյխ Նաջար արդյունաբերական գոտու մի քանի դիրքերի, թշնամական հրթիռներից մի քանիսը խփվել են»,-հայտարարել Է Սիրիայի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ հարձակման հետեւանքով նյութական վնաս Է պատճառվել: Մինչդեռ արտասահմանյան ԶԼՄ-ները, վկայակոչելով սիրիական ընդդիմության տվյալները, հայտնում են, որ հարվածը հասցվել Է այդ շրջանում իրանական զորքերի դիրքերին: Հալեպում խախտված Է Էլեկտրամատակարարումը: The Jerusalem Post թերթը, հղում անելով իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնել Է, որ հարվածի հետեւանքով Հալեպում տասը մարդ Է զոհվել, կան վիրավորներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]