Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցով կոնվենցիոն կարգավորումներից զատ այլ խնդիրներ չկան. գլխավոր դատախազ

Նարեկ Սարգսյանի արտահանձնման  հարցով կոնվենցիոն կարգավորումներից զատ այլ 
խնդիրներ չկան.  գլխավոր դատախազ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չեխիայում կալանքի տակ գտնվող  Նարեկ Սարգսյանի արտահանձնումն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են Չեխիայի իրավապահ մարմիններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազի հավաստիացմամբ` գործով կոնվենցիոն կարգավորումներից զատ այլ խոչընդոտներ կամ խնդիրներ այս պահի դրությամբ չկան:

«Մենք գտնվում ենք էքստրադիցիոն գործընթացի փուլում:  Գործով ներկայացվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Սպասում ենք  մեր գործընկերների պատասխանին»,- ասաց Դավթյանը:

Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Պրահայում հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Նա հիմա գտնվում է նախնական կալանքի տակ:

Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք են ներկայացրել անցած ամռանը, երբ Երևանի կենտրոնում գտնվող նրա բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութ էին հայտնաբերել։ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։

Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն, նրան մեղադրանք ՝ առաջադրվեց ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակաով կամ դրանց ապօրինի իրցնելու հատկանիշներով։ Նարեկ Սարսգյանին պատկանող բնականարում իրավապահները հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոցներ և զենքեր։ Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեռևս 2013-ին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է դրանք վերադարձնել։ ԱԱԾ աշխատակիցները Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում անցած ամռանը կատարած խուզարկության հետևանքով հայտնաբերել էին նկարները, ինչպես նաև 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ