Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 56 դեպք

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 
56 դեպք

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10, սպանության սպառնալիքի 8, մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության 6, թմրամիջոցի հայտնաբերման 4, ծեծի 3, ավազակային հարձակման, յուրացման կամ վատնման, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթի կեղծիքի 2-ական, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, կաշառակերության, թմրամիջոցի մաքսանենգության, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու, թմրանյութի իրացման, ինքնիրավչության ու պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք: 
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության ու խարդախության 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]