1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների ծրագիրն ԱԺ կներկայացվի մոտ ժամանակներս. փոխվարչապետ

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների ծրագիրն ԱԺ կներկայացվի մոտ 
ժամանակներս. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն իր կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը  Ազգային ժողով կներկայացնի մոտ ժամանակներս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս ծրագիրը կուղարկվի Ազգային ժողով։ Եթե ընդդիմությունն ասում է, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծն ուշանում է, ապա պետք է հասկանա, թե ինչու ենք ուշացնում։ Իմ համոզմամբ՝ նման խորքային ու լուրջ որոշումները կարիք ունեն բավականին լայն շրջանակի քննարկումների։ Հետևաբար, կարծում եմ, որ այս գործընթացների վերլուծությունը պետք է լինի բավականին ժամանակատար»,- ասաց Ավինյանն ու հավելեց` հապշտապ որոշումներ չպետք է կայացնեն:

Ավինյանն նաև նշեց, որ կառավարության կողմից առաջարկվող փաթեթի շրջանակում «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկները ևս կքննարկվեն ԱԺ-ի հանձնաժողովներում: Ավինյանը հավաստիացրեց, որ կառավարությունը բաց է քննարկումների և տրամաբանական առաջարկների համար:

 ԼՀԿ-ի առաջարկություններից մեկը վերաբերում էր Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայությունները  նախարարություններ դարձնելուն: Ավինյանն այս տեսակետի հետ համաձայն չէ: Նա նշեց, որ ԱԺ-ն այս պահին էլ լծակներ ունի` վերահսկելու այդ մարմիններին: Ավինյանը հիշեցրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրենի մասնակցությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]